ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Գիրքս հոգուս վարձքն է մորս հիշատակին»

«Գիրքս հոգուս վարձքն է մորս հիշատակին»
14.04.2013 | 14:55

«Մայրս գարնանն էր ծնվել`ապրիլ ամսին, երբ ծաղկում `էին ծառերը:Մայրս հեռացավ գարնանը, ապրիլ ամսին, երբ ծաղկել էին ծառերը:Ծաղկած ծառերի պես գեղեցիկ էր մայրս`եկավ, կյանք տվեց մեզ ու...գնաց, և ապրիլյան անձրևը բնության հավերժող արցունքով խնկարկում էր մորս հիշատակը»,-գրում է բանաստեղծուհի,լրագրող, ՀՀ ԱԳՆ ԱՊՀ վարչության Կենտրոնական Ասիայի երկրների բաժնի վարիչ Մարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ իր անդրանիկ`«Արևը կապույտի մեջ» գրքում:

«Արևը կապույտի մեջ»-ը Մարինեն նվիրել է մորը, այն «ձոն» է իր մոր` Հայկուշ Հովհաննիսյանի պայծառ հիշատակին:
...Քեզ հիմա գիրքս եմ նվիրում`
Հույզերով ու ցավով ողողված,
Քո անմար կապույտով լցված,
Արցունքիս կաթիլով գրված...
Թեև ստեղծագործությունների առանցքում կարոտն է իր փոքր-ինչ տխուր ելևէջներով, բայցևայնպես յուրաքնչյուր տողում նկատելի է լավատեսությունը, հավատը վաղվա օրվա նկատմամբ, երազանքներին հասնելու, ձգտելու վեհ գաղափարը:
Մարինե Հայրապետյանի քնարերգությունը պարզ է ու թափանցիկ: Իր իսկ տողերում երևում է զգացմունքային բանստեղծուհու քնքուշ ու նուրբ հոգին:
Տասնչորս մասից բաղկացած ժողովածուում ընդգրկված են սիրո, հայրենասիրական, մայրական թեմաներ պարունակող բանաստեղծություներ, մանրապատումներ, լրագրային տարիներին արված գործեր, հարցազրույցներ:
Ես ինքս Մարինե Հայրապետյանին ճանաչել եմ «Ֆեյսբուք» սոցցանցից:Ինձ գրավեցին հեղինակի հուզական և սիրով լի բանաստեղծությունները և...չկարողացա անտարբեր անցնել:Որոշ ժամանակ ստացա հրավեր` մասնակցելու ֆեյսբուքյան ընկերոջս գրքի շնորհանդեսին`որը կայացավ «Նարեկացի» արվեսի միությունում:
Ինչպես Մարինեն է խոստովանում, միջոցառմանը երկար էր սպասել, ներքին հրճվանքով փայփայել այդ օրն իրականացած տեսնել:
«Ամենագեղեցիկ օրերից մեկն է... Երջանիկ եմ, որովհետև ինձ շջապատել են հարազատ ու թանկ մարդիկ, ովքեր իրենց ներկայությամբ, իրենց ջերմ վերաբերմունքով ոգևորում են ինձ: Երջանիկ եմ, որովհետև կատարվել է իմ երազանքը, քանի որ գիրքս իմ մեծ պարտքն է, հոգուս վարձքն է մորս հիշատակին»,-ասաց Մարինեն:
Իսկ թե ունի՞ ավելի մեծ երազանք, Մարինե Հայրապետյանը պատասխանեց բանաստեղծական հետևյալ քառատողով.
Ախ, երանի, իմ տեր Աստված,
Արթնանայի մի օր հանկարծ,
Ու տեսնեի ու տեսնեի
Ողջ աշխարհը խաղաղված...

Հուսանք, որ մի գեղեցիկ օր կկատարվի Մարինեի բարի ցանկությունը, որը նաև համայն հայության երազանքն է:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3487

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

­յու­ջե